Գլխավոր նպատակը
Հզորացնել Հայաստանի և Վրաստանի երիտասարդական կազմակերպությունները՝ լրացնելով թվային ներառականության և խաղաղաշինության կարևորագույն բացերը՝ 24-ամսյա նախագծի ավարտին ապահովելու զբաղվածության բարձր մակարդակ, միջսահմանային համագործակցություն և քաղաքականության մեջ շոշափելի ներգրավվածություն:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ
ԱՓ 1
ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Համակարգել նախագծի կառավարումը, որակի ապահովումը, ռիսկերի կառավարումը և միասնական հանդիպումների փաթեթը (հանդիպումներ՝ նախագծի մեկնարկ, Վրաստանում 8-րդ ամսում, Իսպանիայում 16-րդ ամսում, նախագծի ամփոփում՝ 24-րդ ամսում Գերմանիայում): Արտաքին գնահատողը վերանայում է առաջընթացը կիսամյակներում և նախագծի ավարտին:
ԱՓ 4
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Youth Advisory Council-ը (Երիտասարդական խորհրդատվական խորհուրդ) ունենում է ամենամսյա հանդիպումներ և ներկայացնում լուծումներ Հայաստանում և Վրաստանում կայանալիք քաղաքականության կլոր-սեղան քննարկումների ժամանակ: Աշխատանքային փաթեթը ամփոփվում է քաղաքականության առաջարկություններով և վերջիններիս իրականացման ուղեցույցով:
ԱՓ 2
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ Training-of-Trainers
Երկու 5-օրյա TOT վերապատրաստումներ՝ միկրոպիլոտային ծրագրերով Հայաստանում և Վրաստանում։ Վերապատրաստողները սովորում են ներառական թվային դասընթացավարում և կոնֆլիկնտերի կառավարման հիմնական մեթոդները և ստանում Youthpass վկայականներ։ Արդյունքների մեջ է նաև բազմալեզու կարողությունների զարգացման ձեռնարկը։
ԱՓ 5
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Բրենդ, եռալեզու կայք և տվյալների տարածման դեշբորդ: Չորս ազգային իրազեկման միջոցառումներ և եզրափակիչ համաժողով Գերմանիայում: Փոխըմբռնման հուշագրեր՝ դրամաշնորհից հետո արդյունքները պահպանելու համար:
ԱՓ 3 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում և Վրաստանում նորարարական լաբերը կամփոփվեն Իսպանիայում անցկացվող
6-օրյա միջսահմանային Bootcamp-ով: Երիտասարդական թիմերը համատեղ կստեղծեն թվային խաղաղաշինության նախատիպեր և կկազմեն զբաղվածության պորտֆոլիոներ: Մենթորները կաջակցեն նրանց
Bootcamp-ից հետո:

